Դաս 1․ Python - առաջին քայլերը
Python ծրագրավորման լեզու
Python-ը ստեղծվել է 1989 թվականին Գվիդո վան Ռոսումի կողմից և պաշտոնապես թողարկվել է 1991 թվականին։ Այն նախատեսված էր որպես պարզ, ընթեռնելի և բազմաֆունկցիոնալ ծրագրավորման լեզու՝ շեշտը դնելով պարզության և արդյունավետության վրա։ Python-ի պարզ շարահյուսությունը և լայն գրադարանային աջակցությունը այն դարձրել են շատ ոլորտներում պահանջված, ներառյալ վեբ ծրագրավորումը, տվյալների վերլուծությունը, արհեստական բանականությունը և ավտոմատացումը։
Python անունը ստացվել է ոչ թե օձի, այլ բրիտանական "Monty Python’s Flying Circus"՝ "Մոնթի Փայթոնի թռչող կրկեսը", հումորային հեռուստաշոուի ազդեցությամբ, որը շատ էր դուր գալիս լեզվի ստեղծող Գվիդո վան Ռոսումին։ Նա ցանկանում էր, որ լեզվի անվանումը լինի կարճ, հետաքրքիր և հիշվող, ինչի համար էլ ընտրեց Python։
Python ծրագրի գործարկումը
Ծրագրի կոդը աշխատացնելու համար անհրաժեշտ է գործարկել IDLE միջավայրը։ Դրա համար կատարեք հետևյալ քայլերը․
Start - All Programs - Python - IDLE (python)
Բացվում է IDLE shell պատուհանը, որտեղ արտածվելու է ծրագրի կատարած աշխատանքը, կամ սխալների մասին տեղեկություններ։
Անհարժեշտ է բացել նոր պատուհան, որտեղ կգրենք ծրագիրը։ Դրա համար IDLE shell պատուհանում կատարեք հետևլա քայլերը․
File - New File
Գրված կոդը աշխատացնում ենք Run - Run Modules հրամանի միջոցով
No comments:
Post a Comment